Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Լսումներ Վաշինգտոնում Ադրբեջանի հարցով

Լսումներ Վաշինգտոնում Ադրբեջանի հարցով
07.01.2015 | 14:30

Վաշինգտոնում հունվարի 12-ին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ լսումներ են կայանալու. տեղեկացնում է ադրբեջանական contact.az-ը:
Լսումները կրելու են «Անկախ ձայները լռեցվում են Ադրբեջանում» խորագիրը, կազմակերպիչը Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման ազգային ֆոնդն է: Մասնակիցները խոսելու են Ադրբեջանում տեղի ունեցող վերջին ճնշումների, լրագրողների ձերբակալությունների, ակտիվիստների շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու մասին: «Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է նման միջոցառում կազմակերպել և քննարկել իրավիճակն ու դրանից դուրս գալու ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ: Լսումների ընթացքում ելույթ են ունենալու Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Օդրի Ալշտադտը, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Թոմաս Մելիան, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Քենան Քազիմօղլուն և այլք:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ